ՀՀ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել ֆրանսիացի պատգամավորներին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ նրանց ջանքերի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Վանդեա նահանգի Գլխավոր Խորհրդի նախագահ, Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆիլիպ դը Վիլյեի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ, Վանդեա նահանգի Գլխավոր Խորհրդի փոխնախագահներ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում:



Շնորհակալություն հայտնելով պատգամավորներին` Հայաստանին օժանդակելու, հայ-ֆրանսիական բարեկամությունը խորացնելու, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված ջանքերի համար, Հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի բարեկամությունը, երկու ժողովուրդների փոխադարձ ջերմությունը գալիս է դարերի խորքից: «Հայ ժողովրդի կողմից Ֆրանսիան ընկալվում է որպես շատ մոտ, բարեկամ պետություն, որը խորությամբ է նայում Հայաստանի խնդիրներին եւ գործուն աջակցություն է ցուցաբերում դրանց լուծմանը»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:



Ֆիլիպ դը Վիլիեն նշել է, որ իրենք Հայաստանի համար սրտացավ բարեկամներ են: Նրա խոսքերով, Վանդեան Ֆրանսիայի թիվ մեկ նահանգն է, որտեղ կենտրոնացված են ամենաշատ ձեռնարկություններն ու հիմնական աշխատուժը, եւ այս իմաստով իրենց փորձը Հայաստանի համար կարող է օգտակար լինել:



Նշելով, որ Հայաստանում գործում են ֆրանսիական կապիտալով 120 ձեռնարկություններ` նախագահը հույս է հայտնել, որ Վանդեայի ձեռնարկությունները եւս մուտք կգործեն մեր հանրապետություն: «Ձեր ներկայությունը նաեւ եվրոպական արդյունաբերական, գյուղատնտեսական մշակույթի ներմուծում է Հայաստան»,-ասել է նա:



Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել ուսուցիչների վերապատրաստման ոլորտում համագործակցության համար` հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը վերջերս դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ:



Վանդեա նահանգի Գլխավոր Խորհրդի նախագահը տեղեկացրել է, որ Երեւանում ունեցած քննարկումների արդյունքում արդեն իսկ ուրվագծել են փոխգործակցության ընդհանուր ուղղությունները եւ մտադիր են իրականացնել բավականին հավակնոտ ծրագրեր:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---