#Բավականէ գովազդային արշավը 1 ոսկե և 2 բրոնզե մրցանակ է ստացել Red Apple փառատոնում

#Բավականէ գովազդային արշավը 1 ոսկե և 2 բրոնզե մրցանակ է ստացել Red Apple փառատոնում

PanARMENIAN.Net - Հեղինակավոր Red Apple գովազդի միջազգային 29-րդ փառատոնում հայաստանյան Doping Creative Agency-ն նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մրցանակ։

Հայտնվելով միանգամից 3 shortlist-ում՝ Doping Creative Agency-ին ներկայացրած #Բավականէ սոցիալական արշավն մեկ ոսկին ստացել է Advertising for good անվանակարգում և 2 բրոնզ՝ Advertising Excellence և Creative use of media անվանակարգերում։

Աղջիկ երեխայի միջազգային օրը՝ հոկտեմբերի 11-ին, Երևանում մեկնարկեց #Բավականէ (#Bavakane) սոցիալական գովազդի արշավն ընդդեմ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին Հայաստանում։ Արշավի նախաձեռնողն էր Doping ընկերությունը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ:

Արշավի նպատակներն էին Հայաստանում աղջիկ երեխաների թերարժևորման և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ մտահոգիչ ցուցանիշների մասին իրազեկության մակարդակի բարձրացումը, երկրով մեկ հանրային քննարկման խթանումը, արդյունքում՝ սոցիալական նորմերի փոփոխության խրախուսումը՝ հասարակության մեջ աղջիկ երեխայի արժևորման և կանանց դերի բարձրացման ճանապարհով։

Արշավի անվանումն ու պաշտոնական հեշթեգը՝ #Բավականէ ընտրվել է «Բավական» կնոջ հայկական անունից։ Համաձայն տարածված ավանդույթի՝ ծնողները, որոնք տղա են ցանկանում, բայց անընդմեջ 2 կամ 3 դուստր են ունենում, կրտսեր աղջկա անունը Բավական են դնում, որպեսզի այլևս աղջիկ չունենան։

Արշավի մեկնարկը տրվեց 2019թ․ հոկտեմբերի 11-ին՝ Մայր Հայաստան հուշարձանի մոտ, երբ արձանը լուսավորվեց կարմիր լույսով, ստեղծվեց սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը բարձրաձայնող հոլովակ։ Արշավն ունեցել է նաև պաշտոնական վեբ-կայք (www.bavakane.am), որտեղ հրապարակվել են խնդրի շուրջ ողջ ինֆորմացիան, ինչպես նաև ստեղծվեց հնարավորություն անանուն կերպով պատմելու սեփական պատմությունն ու անհրաժեշտության դեպքում կապ հաստատելու հոգեբանի հետ։ Doping Creative Agency-ից նշում են՝ որպես աշխատանքի լավագույն գնահատական՝ ստացել են նամակ երեք աղջիկների մայրիկից, ով սպասում է իր 4-րդ աղջկան և ով հրաժարվել է հղիությունն ընդհատելու մտքից տեսնելով #Բավականէ սոցիալական արշավը։

Մոսկվայում անցկացվող ամենամյա Red Apple գովազդի միջազգային փառատոնն ամեն տարի համախմբում է գովազդի և մարկետինգի ոլորտի լավագույն մասնագետներին, կրեատիվ և կոմունիկացիոն ոլորտի առաջատար դեմքերին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---