Ավստրալացուն 30,000 դրամով «Զվարթնոցից» Ամիրյան փողոց ճանապարհողին գտել են![]() 16 դեկտեմբերի 2019 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանները հայտնաբերել են «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում որպես տաքսիների մենեջեր ներկայացած և Ավստրալիայի քաղաքացուն Ամիրյան փողոցում գտնվող հյուրանոց տաքսիով ճանապարհելու համար 30,000 դրամ ստացած անձին: Այս մասին հաղոդրում են ոստիկանության մամուլի ծառայությունից: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված տղամարդը Արմավիրի մարզի Փարաքար գյուղի 29-ամյա բնակիչ է, որը ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, ժամը 17.55-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Դեկտեմբերի 15-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակից Կենտրոնական բաժին են ներկայացրել Ավստրալիայի քաղաքացու, որը հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 18.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում տաքսիների մենեջեր ներկայացած անձը իրեն օդանավակայանից Ամիրյան փողոցում գտնվող հյուրանոց տաքսիով ճանապարհելու համար վերցրել է 30.000 դրամ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |