ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետների հետ Զվարթնոցի տաճարի ամբողջական կոնսերվացիա կիրականացվի![]() 16 դեկտեմբերի 2019 - 16:42 AMT PanARMENIAN.Net - 2020-ին նախատեսվում է«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի ամբողջական կոնսերվացիա իրականացնել։ Հաշվի առնելով, որ Զվարթնոցը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում և նախատեսվում է գործընթացը կազմակերպել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետների հետ։ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը 2019-ին 100, 000-ից ավելի այցելու է ունեցել, 5 ցուցահանդես ու 18 այլ միջոցառում է անցկացվել, ասվոմ է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» կայքում: ՊՈԱԿ-ը Զվարթնոց տաճարի հուշարձանային համալիրի բազմակողմանի ուսումնասիրության խնդիր է դրել իր առաջ։ Արգելոց-թանգարանը նաև ցուցադրության նոր սրահ կունենա։ Որոշակի աշխատանքներ արդեն արվել են հուշարձանի եռաչափ մոդելավորման ուղղությամբ, համապատասխան կազմակերպության հետ պայմանավորվածություն կա։ Արգելոց-թանգարանին նոր շունչ հաղորդելու նկատառումով կփոխվի նաև էքսկուրսիոն տեքստը։ Էքսկուրսիոն տեքստերի ու ցուցադրության փոփոխություն կլինի նաև «Գլաձոր» պատմամշակութային արգելոց-թանգարանում և «Բերդ»-ի թանգարանում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |