15-ամյա տղայի մահը ցույցերի պատճառ է դարձել Վրաստանում

15-ամյա տղայի մահը ցույցերի պատճառ է դարձել Վրաստանում

PanARMENIAN.Net - Թբիլիսիում և Վրաստանի այլ խոշոր քաղաքներում դեկտեմբերի 17-ին մինչև ուշ գիշեր բողոքի ցույցեր են անցկացվել, որոնց պատճառը 15-ամյա տղայի մահն է եղել, որին չի հաջողվել փրկել 9-րդ հարկից ընկնելուց հետո:

Բողոքի ցույցեր են տեղի ունեցել Թբիլիսիում, Գորիում, Զուգդիդիում, Բաթումում և Քութաիսում: Որոշ դեպքերում եղել են բախումներ ոստիկանության հետ:

Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած միջադեպին նախորդել էր տղայի հարցաքննությունը ոստիկանությունում: Ըստ քննության վարկածի, տղան գիշերը մտել է իր նախկին «Կանաչ դպրոց» մասնավոր ուսհաստատությունը և գրություն թողել ուսուցչանոցում և այլ դասասենյակներում:

Դեռահասի ծնողները հայտարարել են, որ նրա հանդեպ ճնշում է գործադրվել խոստովանական ցուցմունքներ կորզելու համար: Հարցաքննությանը ներկա է եղել անչափահասի մայրը, գրում է «Sputnik Գրուզիան»:

Հարուցված է քրգործ «ինքնասպանության հասցնելու հոդվածով»: Ոստիկանությունը ձերբակալել է քննիչ Մարիաննա Չոլոյանին դեռահասին ցուցոմունք տալու պարտադրանքի մեղադրանքով: Ձերբակալության ժամանակ քննիչը վատ է զգացել և նրան տեղափոխել են հիվանդանոց:

Համացանցում տեղեկություններ են հայտնվել, որ վերջերս մահացել է տղայի հայրը և նրա ընտանիքն այլևս չէր կարող վճարել մասնավոր դպրոցում ուսման համար, և սեպտեմբերին նրան տեղափոխել են պետական դպրոց: Վարկածներ կան, որ դա կարող էր սթերսի պատճառ դառնալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---