Կառավարության դիմաց քաղաքացին դանակով իրեն վնասել է

Կառավարության դիմաց քաղաքացին դանակով իրեն վնասել է

PanARMENIAN.Net - Կառավարության շենքի դիմաց ինքնասպան լինել սպառնացող քաղաքացին իրեն վնասվածք է հասցրել: Նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:

Այս մասին հաղորդում է Aysor.am-ը:

Ավելի վաղ քաղաքացին պահանջում էր արդար դատավարություն եղբայրների համար: Նա պնդել է, որ իր եղբայրները դատապարտված են, սակայն արդար դատավարություն տեղի չի ունեցել:

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ քաղաքացու վիճակը բավարար է:

«Քիչ առաջ քաղաքացին շտապօգնության մեքենայով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ինքնավնասման արդյունքում քաղաքացին ստացել է պարանոցի շրջանում առաջնային հատվածի վնասվածք, ներկա պահին քաղաքացուն տրամադրվում է առաջին բուժօգնությունը, քաղաքացու վիճակը գնահատվում է բավարար»,- գրել է Դանիելյանը։

Կարդացեք նաև՝Քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել. Եղբայրների գործով արդար դատ է պահանջում

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---