«Թմկաբերդի առումը»՝ կոմիքսի տեսքով. Շնորհանդեսը դեկտեմբերի 25-ին է

«Թմկաբերդի առումը»՝ կոմիքսի տեսքով. Շնորհանդեսը դեկտեմբերի 25-ին է

PanARMENIAN.Net - Մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի հիման վրա պատկերազարդված կոմիքս է ստեղծվել, որի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին, ժամը՝ 16:00-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում։

Կոմիքսը նկարազարդել է Կրիստինա Ավանյանը։ Մտահղացումը և կազմակերպումը իրականացվել է 1Dram թիմի կողմից։

«Գիրքը տպագրվել է նորորարությունն ու ազգային արժեքները գնահատող աջակիցների նվիրաբերության շնորհիվ»,-ասվում է 1Dram թիմի ֆեյսբուքյան գրառման մեջ:

«Թմկաբերդի առումը» պոեմը Թումանյանը գրել է 1902-ին։ Պոեմի նյութը Հովհաննես Թումանյանը վերցրել է ժողովրդական բանահյուսությունից։ Թմկաբերդի առման լեգենդը, որը պատմում է աշուղը, մարդկայնորեն լավի, վեհի փառաբանումն է։ Թումանյանը պոեմում ոչ մի լեգենդար կամ հրաշապատում տարր չի մտցրել, աշխատել է, որքան հնարավոր է պատմական իրադարձության բնույթ տալ։

Թմուկ բերդը միջնադարյան ամրոց է Ջավախքում, Քուռ գետի ձախ ափին։ 12-13-րդ դարերում եղել է Ջավախքի Զաքարյանների նստավայրը։ Բերդի ավերակները պահպանվել են մինչև մեր օրերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---