Իրաքում բողոքի ցույցերը շարունակվում են23 դեկտեմբերի 2019 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Իրաքի հարավում դեկտեմբերի 22-ին հազարավոր ցուցարարներ արգելափակել են ճանապարհներն ու հանրային շենքերը՝ պահանջելով իշխանափոխություն: Ցուցարարները գործող ռեժիմը համարում են կոռումպացված և անարդյունավետ: Դեկտեմբերի 22-ին սպառվել է հրաժարական տված Ադել Աբդել Մահդիի փոխարեն նոր վարչապետ նշանակելու ժամկետը, սակայն նա դեռ շարունակում է կատարել իր պարտականությունները: Նոր վարչապետի հաստատման օրն արդեն երկու անգամ հետաձգել է նախագահ Բարհամ Սալեհը, գրում է Deutsche Welle-ն: Փորձագետները կարծում են, որ Իրաքի քաղաքականության վրա ազդեցություն ունեցող Իրանը պնդում է, որ նշանակվի Կուսել աս Սուհայլյան, որը կրթության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում: Սակայն ցուցարարները կտրականապես դեմ են նրան, ինչպես նաև 2003-ին Սադդամ Հուսեյնի տապալումից հետո առաջացած նախկին քաղաքական վերնախավի ցանկացած ներկայացուցչի: Հակակառավարական ցույցերն Իրաքում շարունակվում են նոյեմբերից: Ակցիաների արդյունքում արդեն 460 զոհ կա, 25,000 վիրավոր: Այժմյան ցույցերն ամենալայնածավալն են երկրում 2003-ից ի վեր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |