Տավուշում հրդեհները շարունակվում են. Փրկարարները փորձում են մարել![]() 23 դեկտեմբերի 2019 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզի «Բլդղանուտ» և «Ղոբի գոմեր» կոչվող խոտածածկ տարածքներում այրվում են տերևներ և մացառուտ: Այս մասին հաղորդում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ հավելելով, որ վերոնշյալ տարածքներում մի քանի տեղամասով իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ: Աշխատանքներում ներգրավված են 22 փրկարար ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից և տեղի 30 բնակիչ: Նշվում է, որ «Ղոբի գոմեր» կոչվող խոտածածկ տարածքում հայտնաբերվել է նոր հրդեհի օջախ: 8 փրկարար նշված վայրում իրականացրել է հրդեհաշիջման աշխատանքներ, իսկ փրկարարների մյուս խումբը ճանապարհի մնացած հատվածը շարունակել է ոտքով: Դեկտեմբերի 22-ին, ժամը 15:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար-Բերդ ավտոճանապարհին ևս հրդեհ էր բռնկվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |