ՀՔԾ. 5-րդ ալիքի սեփականատերը ձերբակալվել է

ՀՔԾ. 5-րդ ալիքի սեփականատերը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է:

Այս մասին PanARMENIAN.Net ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Քրեական գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով(Վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից) նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմեն Թավադյանը»,- ասաց Օհանջանյանը՝ հավելելով, որ նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև մեկ այլ անձի՝ Վարուժան Մկրտչյանին:

Վարուժան Մկրտչյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից է, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Դեկտեմբերի 19-ին Ոստիկանությունը տեսանյութ էր տարածել, որտեղ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը Մարտի 1-ի գործով տուժողին համոզում էր գործարքի գնալ և հրաժարվել կամ փոխել տված ցուցմունքները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---