«Էպիկենտրոնի» լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքով նյութեր են պատրաստվում

«Էպիկենտրոնի» լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքով նյութեր են պատրաստվում

PanARMENIAN.Net - Արարատի մարզի Հովտաշատ գյուղում Կենտրոն հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի լրագրողի ու օպերատորի վրա հարձակման փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Այս մասին հաղորդում է Panorama.am-ը:

«Երեկ հաղորդում է ստացվել, որ խոչընդոտվել է լրագրողների մասնագիտական աշխատանքը։ Այս պահին ոստիկանության Մասիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- ասել են ոստիկանությունից։

Դեկտեմբերի 24-ին «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի տնօրեն Վարդուհի Մելտոնյանը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին՝ նշելով, որ մոտ 60 հոգով հարձակվել են լրագրողի և օպերատորի վրա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---