Բաբայան. ՀՔԾ-ն, ԱԱԾ-ի ուղեկցությամբ, մտել է ՍԴ

Բաբայան. ՀՔԾ-ն, ԱԱԾ-ի ուղեկցությամբ, մտել է ՍԴ

PanARMENIAN.Net - ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Հատուկ քննչական ծառայությունը, ԱԱԾ-ի ուղեկցությամբ, մտել է ՍԴ:

«Պարոն նախագահ, ՍԴ մասին օրենքի այս փոփոխությունն ստորագրելուց ուղիղ 20 րոպե անց ՀՔԾ-ն, ԱԱԾ-ի ուղեկցությամբ, մտել է ՀՀ սահմանադրական դատարան: Ուզում եմ հասկանալ, թե արդյոք գիտակցում եք, թե ինչ եք արել․․.Արդյոք դեռ կարծում եք, թե կամավորություն ասվածն այստեղ որևէ կապ ունի․․․»,-ասվում է Բաբայանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Հատուկ քննչական ծառայությունը դեկտեմբերի 27-ին հարցաքննելու է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, հաղոդրում է Factor.am-ը։ Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակիյանի տեղեկացմամբ՝ հարցաքննությունը ՍԴ-ում է անցկացվելու։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը՝ առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով, հայտնում է Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Կարևորելով սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովումը՝ նախագահը ստորագրել է օրենքը՝ գտնելով, որ օրենքի գործողության ընթացքում սահմանադրական դատարանի անդամները, ինչպես իր եզրակացության մեջ նշել է Վենետիկի հանձնաժողովը «առանց որևէ անհարկի ճնշման (քաղաքական կամ անձնական)», բացառելով կամավորության սկզբունքից որևէ շեղում, կարտահայտեն դրա վերաբերյալ իրենց վերաբերմունքը՝ ընդունելով կամ չընդունելովօրենքով սահմանված կենսաթոշակի անցնելու հնարավորությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---