Հարությունյանը՝ ՍԴ անդամների վաղաժամ կենսաթոշակի մասին. Որևէ մեկն այդ անպարկեշտ առաջարկությունը չի ընդունի

Հարությունյանը՝ ՍԴ անդամների վաղաժամ կենսաթոշակի մասին. Որևէ մեկն այդ անպարկեշտ առաջարկությունը չի ընդունի

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի ոչ մի անդամ չի ընդունի իշխանության՝ վաղաժամ կենսաթոշակի անցնելու առաջարկը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ճանաչելով յոթին էլ՝ ես վստահ եմ, որ որևէ մեկն այս անպարկեշտ առաջարկությունը չի ընդունի, որովհետև նրանք իրենց ավելի բարձր գնահատող մարդիկ են, քան մարդիկ, ովքեր կընդունեն այս անպարկեշտ առաջարկը»,- ասել է Դավիթ Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով՝ այժմ միջոցներ են ձեռք առնվում ՍԴ նախագահի նկատմամբ, հետագայում՝ ՍԴ այլ անդամների նկատմամբ:

«Որևէ կասկած չունեմ որ այսօրվա ՀՔԾ հարցաքննությունն ուղղված է Հրայր Թովմասյանից ազատվելու քայլերին, այդ կանխատեսումն արել եմ բավական ժամանակ առաջ, մենք այսօր ականատես կլինենք հերթական բեմականացման հաջորդ արարին»,- ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ ՍԴ դատավորներին թոշակի անցնելու առաջարկը կամավորության սկզբունքի վրա հիմնված չէ և նպատակ է դրվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից «ազատվել»:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ իշխանությունը ՍԴ անդամներին կաշառք է առաջարկում, որպեսզի երկրում լինի ամբողջովին վերահսկելի ՍԴ:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը՝ առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով, հայտնում է Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հատուկ քննչական ծառայությունը դեկտեմբերի 27-ին հարցաքննելու է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին։ Ավելի վաղ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորույթյունները դադարեցնելու Նախաձեռնությամբ էր հանդես եկել: ՍԴ-ն ԱԺ-ը դիմումը մերժել էր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---