Սահմանադրագետ. ՍԴ նախագահի դեմ գործընթացում անձեռնմխելի պաշտոնյայի հանդեպ քրհետապնդման տարրեր կան

Սահմանադրագետ. ՍԴ նախագահի դեմ  գործընթացում անձեռնմխելի պաշտոնյայի հանդեպ քրհետապնդման տարրեր կան

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ գործընթացում կան փաստացի քրեական հետապնդման էլեմենտներ մի պաշտոնատար անձի նկատմամբ, ով անձեռնմխելի է։ Այս մասին հայտնել է սահմանադրագետ Արամ Վարդևանյանը, հաղորդում է Pastinfo.am-ը:

Վարդևանյանի խոսքով՝ ՍԴ դատավորի նկատմամբ քննչական գործողություն կատարելու դեպքում պետք է զսպվածություն և զգոնություն ցուցաբերել՝ չդիպչելով դատարանի կամ դատավորի հեղինակությանը:

«Ես այս շենքում երկու տարի աշխատել եմ, եղել եմ նախկին ՍԴ նախագահի խորհրդականը, ունեմ տասից ավել հոդվածներ ՍԴ-ի դերի, գործառույթների վերաբերյալ, այդ թվում երաշխիքների։ Այսօր մենք ականատես ենք լինում, որ այդ երաշխիքները չեն պահպանվում»,- նշել է Արամ Վարդևանյանը:

«Այլընտրանքային նախագծերի խմբի» անդամ էլինար Վարդանյանը Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը Սահմանադրական նորմերի խախտում է համարել, հաղորդում է Aysor.am-ը:

«Հրայր Թովմասյանին չէին կարող մեղադրանք առաջադրել՝ ելնելով այն հանգամանքից, որ նա ՍԴ նախագահ է ընտրվել նախկին կարգավորումներով, որոնք նախատեսում էին ոչ միայն ֆունկցիոնալ անձեռնմխելիություն, հետևաբար այս մեղադրանքն իսկապես աբսուրդի ժանրից է», - ասել է Վարդանյանը՝ նշելով, որ առաջադրված մեղադրանքը Սահմանադրական նորմերի խախտում է:

Վարդանյանի խոսքով՝ նախագահի կողմից դեկտեմբերի 27-ին ստորագրված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը բացահայտ ճնշում է:

«Հույս ունեինք, որ դրա սահմանադրականությունը նախագահը կվիճարկեր, կգտնվեր իր տեղում և կիրականացներ Սահմանադրությամբ իր նախատեսված պարտավորությունները, բայց ստորագրեց ու սա ճնշման գործիքներից մեկն է ՍԴ նկատմամբ», - ասել է Վարդանյանը:

Դեկտեմբերի 27-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-ի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Դեկտեմբերի 26-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը՝ առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով, հայտնում է Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---