Տաքսու տարեց վարորդին ծեծած Mercedes-ի վարորդը բերման է ենթարկվել

Տաքսու տարեց վարորդին ծեծած Mercedes-ի վարորդը բերման է ենթարկվել

PanARMENIAN.Net - Երևանի Պռոշյան փողոցում վթարից հետո տաքսու տարեց վարորդին ծեծած Mercedes ամենագնացի վարորդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել:

Այս մասին PanARMENIAN.Net ին ասացին ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով, որ վարորդն այս պահին ոստիկանությունում է և պարզվում են դեպքի մանրամասները:

Դեկտեմբերի 26-ից գիշերվանիցհամացանցում տեսանյութ էր տարածվում, որտեղ երևում է, թե ինչպես է Պռոշյան փողոցում մի վարորդը հարձակվում տարեց մեկ այլ վարորդի վրա:Ըստ ականատեսներից Գնել Հայրապետյանի՝ տաքսու վարորդը մոտ 75 տարեկան էր։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---