Հայտնի չէ՝ արդյոք քարսիթ չօգտագործող վարորդները տուգանվել են, թե՝ ոչ![]() 8 հունվարի 2020 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Մեքենայում առանց հատուկ նստատեղի՝ քարսիթի, երեխաներին փոխադրելու համար առանձին տուգանք նախատեսված չէ: Այդ մասին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ոստիկանությունից՝ նշելով, որ հետևաբար չկա որևէ վիճակագրություն, թե քանի վարորդ է այս ընթացքում տուգանվել երեխային առանց քարսիթի տեղափոխելու համար: 2019-ի մայիսի 12-ին ուժի մեջ մտած ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման օրենքի փոփոխությունները նաև երեխաների փոխադրման նոր կանոններ են նախատեսում: Մասնավորապես՝ 0-7 տարեկան երեխաներին առանց քարսիթի փոխադրման համար 5000 դրամ տուգանք էր նախատեսված։ Չնայած դրան՝ ոստիկանությունում նշեցին, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքսգրով երեխաներին առանց համապատասխան նստատեղերի փոխադրելու համար առանձին տուգանք որևէ հոդվածով նախատեսված չէ, ինչի արդյունքում էլ նշված իրավախախտման վերաբերյալ արձանագրությունների թիվը տրամադրել չեն կարող: Ըստ կառույցի՝ երեխաների փոխադրման կանոնների խախատման համար 2019-ի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում վարչական պատասխանատվության է ենթարկվել 561 վարորդ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |