Պուտինի և Էրդողանի հանդիպումը Ստամբուլում անցել է փակ ռեժիմով

Պուտինի և Էրդողանի հանդիպումը Ստամբուլում անցել է փակ ռեժիմով

PanARMENIAN.Net - Ստամբուլում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով, հայտնում է «Կոմերսանտը»:

ՌԴ ղեկավարը Թուրքիայում է աշխատանքային այցով, նա մասնակցելու է «Թուրքական հոսք» գազատարի բացմանը, որն ապահովելու է ռուսական գազի առաքումը Թուրքիա, Բուլղարիա, Սերբիա և Հունգարիա:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ երկու երկրի ղեկավարները քննարկելու են երկկողմ հարաբերությունների զարգացումն ու իրավիճակը Լիբիայում, Սիրիայում և Մերձավոր Արևելքում:

Հանդիպումն անցնում է տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին: Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Պենտագոնը հայտարարել է, որ Իրանն արձակել է առնվազն 12 հրթիռ։ Սպասվում է, որ հունվարի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես կգա ուղերձով: Իրանը գրոհը ԱՄՆ բազաների վրա ինքնապաշտպանություն է որակել, քանի որ հունվարի 3-ին ԱՄՆ ավիահարվածից Բաղդադում սպանվել էր գեներալ Ղասեմ Սոլեյմանին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---