Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը որոշել են աշխատել և հրաժարվել թագավորական որոշ պարտականություններից

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը որոշել են աշխատել և հրաժարվել թագավորական որոշ պարտականություններից

PanARMENIAN.Net - Սասսեքսի դուքսն ու դքսուհին՝ Բրիտանիայի արքայզն Հարին և նրա կինը՝ նախկին դերասանուհի Մեգան Մարքլը, հայտարարել են արքայական ընտանիքի «ավագ» անդամների որոշ պարտականություններից հրաժարվելու մասին:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ The Times-ին հղումով՝ նրանք պատրաստվում են ապրել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, աշխատել ու ֆինանսապես անկախ լինել:

Ընդ որում՝ Սասսեքսի դքսուհին հայտնել է, որ իրենք շարունակելու են իրականացնել արքայական ընտանիքի անդամների որոշ պարտականություններ: Ասում է՝ նաև սեփական բարեգործական ընկերությունն են ստեղծելու:

Ըստ աղբյուրի՝ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II հիասթափված է, որ իր թոռն ու նրա կինն իրենց մտադրության մասին նախապես չեն հայտնել Բուքինգեմյան պալատին:

Նշվում է նաև, որ արքայազնի և դքսուհու որոշմանը Բուքինգհեմյան պալատն արձագանքել է բավական կտրուկ:

«Սասսեքսի դքսի և դքսուհու հետ քննարկումը գտնվում է նախնական փուլում: Մենք հասկանում ենք այլ մոտեցում գտնելու նրանց ցանկությունը, սակայն սրանք բարդ հարցեր են, որոնց լուծումը երկար ժամանակ կպահանջի»,- նշել են պալատում:

Ըստ The Times-ի՝ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի՝ Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Ամերիկայում ապրելու որոշումն աննախադեպ է թագավորական ընտանիքի անդամների համար. սովորաբար նրանք հանրության մեջ են հայտնվում պաշտոնական և բարեգործական միջոցառումների ժամանակ:

Photo. Chris Jackson/Getty Images
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---