Հունվարի 9-ն Ուկրաինայում սգո օր է հայտարարվել

Հունվարի 9-ն Ուկրաինայում սգո օր է հայտարարվել

PanARMENIAN.Net - Ուկրաինայում հունվարի 9-ը սգո օր է հայտարարվել՝ Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ:

Երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհրդակցություն է հրավիրել կործանված օդանավի շուրջ ընթացիկ իրավիճակը քննարկելու համար: Դրա ընթացքում նշվել է, որ քանի դեռ մասնագետները չեն պարզել ողբերգության պատճառները, չի կարելի է մանիպուլացիաներ անել: Առաջիկայում կլուծվի նաև զոհված ուկրաինացիների նույնականացման և հայրենիք վերադարձնելու հարցը, հայտնում է «Վեդոմոստին»:

Զելենսկին նաև տեսաուղերձով դիմել է Ուկրաինայի բնակիչներին՝ նշելով, որ երկրի համար առաջնային է լինելու աղետի պատճառները պարզելը:

«Այդ նպատակով մանրակրկիտ և անկախ հետաքննություն կտարվի ըստ միջազգային նորմերի»,- ասել է նա՝ հավելելով, որ ուկրաինացի մասնագետներն Իրանում են՝ մասնակցելու միջադեպը հետազոտող հանձնաժողովի աշխատանքին և սև արկղերի վերծանմանը:

Հունվարի 8-ին ուկրաինական Boeing 737-ը կործանվել է Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո: Ինքնաթիում 176 մարդ կար, ոչ ոք չի փրկվել: Զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիներ չկան։ Իրանի իշխանությունները որպես վթարի պատճառ նշել են շարժիչի բռնկումն ու ինքնաթիռի կառավարումը վերականգնելու անձնակազմի անհաջող փորձը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---