ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ. Թեհրանը Սոլեյմանիի մահվան վրեժը լուծել է

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ. Թեհրանը Սոլեյմանիի մահվան վրեժը լուծել է

PanARMENIAN.Net - Իրանն ավարտել է վրեժն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար և ռազմական նոր գործողություններ չի ձեռնարկի, եթե ԱՄՆ-ն ագրեսիա չցուցաբերի: Այդ մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիթ Թահթ Ռավանչին՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի վերաբերյալ Թեհրանի արձագանքի մասին հարցին:

«Բոլոր մեր գործողությունները համաչափ էին Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: Դրանք ավարտված են: Եթե ԱՄՆ-ն այլևս Իրանի հանդեպ ռազմական գործողություններ չձեռնարկի, մենք ևս նման գործողությունների չենք դիմի»,- ասել է նա:

Դիվանագետը հավելել է, որ իսլամական հանրապետությունը գործել է բացառապես ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան՝ իրացնելով իր ինքնապաշտպանության իրավունքը:

«Եթե ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, որոշի ռազմական գործողություններ ձեռնարկել, Իրանն այլ ելք չի ունենա և ստիպված կլինի պատասխանել»,- հավելել է Թահթ Ռավանչին:

Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Պենտագոնը հայտարարել է, որ Իրանն արձակել է առնվազն 12 հրթիռ։

Հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանովի հասցված ավիահարվածի արդյունքում սպանվել էր գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։ Պաշտոնական Թեհրանը վրեժ է խոստացել ԱՄՆ-ին։ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին ևս խոստացել է, որ ավիահարվածի կազմակերպիչներին «դաժան վրեժ է սպասվում»։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---