Օհանյանի և Խաչատուրովի պաշտպանները քրհետապնդումը դադարեցնելու միջնորդություն են ներկայացրել

Օհանյանի և Խաչատուրովի պաշտպանները քրհետապնդումը դադարեցնելու միջնորդություն են ներկայացրել

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալներ անցնող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպանները նրանց հանդեպ քրհետապնդումը դադարեցնելու միջնորդություն են ներկայացրել, հայտնում է Shantnews.am-ը:

Ավելի ուշ դատական նիստը հետաձգվել է:

Հաջորդ նիստին մյուս ամբաստանյալների պաշտպանները ևս միջնորդություններ են ներկայացնելու՝ իրենց պաշտպանյալների նկատմամբ քրհետապնդումը դադարեցնելու մասին: Այս գործով անցնում են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Սեյրան Օհանյանն անցնում է 2008-ին նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների վերաբերյալ քրգործով. այդ ժամանակ նա զբաղեցնում էր ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այդ ժամանակ զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---