Սերժ Սարգսյանի եղբորորդու կալանավորման որոշումը բողոքարկվել է

Սերժ Սարգսյանի եղբորորդու կալանավորման որոշումը բողոքարկվել է

PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի կալանավորման որոշումը բողոքարկվել է Վերաքննիչում , «Հայկական ժամանակին» տեղեկացրել է նրա պաշտպան Արթուր Պիվազյանը:

Փաստաբանը նշել է, որ իրենց գնահատմամբ՝ որոշումը չպատճառաբանված և չհիմնավորված էր։

«Գտնում ենք, որ նման որոշումներ առհասարակ չպիտի կայացվեն՝ անկախ նրանից, թե կալանավորվող անձն ով է, պաշտպանողը՝ ով»,- ասել է նա:

Պաշտպանը չի ցանկացել գործից այլ մանրամասներ հայտնել:

Նարեկ Սարգսյանի կալանավորումը վերահաստատվել էր դեկտեմբերի 24-ին, երբ դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը։

Նարեկ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից տեղափոխվել էր Հայաստան: Նրա դեմ քրգործեր են հարուցված զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ու նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկից գծանկարներ հափշտակելու մեղադրանքներով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---