Չինաստանում մարդ է մահացել անհայտ վիրուսից11 հունվարի 2020 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի Ուխան քաղաքում 61-ամյա տղամարդ է մահացել թոքաբորբից, որը զարգացել է նախկինում անհայտ վիրուսի արդյունքում։ Ինչպես տեղեկացնում է ՌԲԿ-ն` Reuters-ին հղումով, քաղաքային բժշկական վարչությունում ասել են, թե տղամարդը նոր հիվանդության առաջին զոհն է։ Բժիշկները նշում են, որ առողջական խնդիրները նրա մոտ ի հայտ էին եկել դեռևս դեկտեմբերին, երբ նրա օրգանիզմում գտել էին նոր վիրուսը։ Բացի այդ, նա որովայնում ուռուցք ուներ և լյարդի քրոնիկ հիվանդություն։ Ընդհանուր առմամբ` անհայտ հիվանդությունը հայտնաբերվել է 41 մարդու մոտ։ 7-ի վիճակը ծանր է։ Ըստ վարկածներից մեկի` հիվանդության աղբյուրը ծովամթերքի տեղի շուկայում է եղել, ուր այցելել են բոլոր հիվանդները։ Հունվարի 3-ից հետո, սակայն, վարակի նոր դեպքեր չեն գրանցվել։ Մարդուց մարդուն փոխանցվելու դեպքեր ևս չեն արձանագրվել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս անհրաժեշտ չի համարում սահմանափակել միջազգային ուղևորություններն ու առևտուրը։ Իր հերթին, սահմանափակումներ է սահմանել Հոնկոնգը վարչական սահմանին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |