ԻՀՊԿ-ի հրամանատարը ներողություն է խնդրել Իրանում ուկրաինական ինքնաթիռի հրթիռակոծման համար

ԻՀՊԿ-ի հրամանատարը ներողություն է խնդրել Իրանում ուկրաինական ինքնաթիռի հրթիռակոծման համար

PanARMENIAN.Net - Իրանական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին ներողություն է խնդրել Թեհրանի մերձակայքում խոցված ուկրաինական Boeing 737-ի համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ISNA գործակալությանը հղումով:

Սալամիի խոսքով՝ իրանցի զինվորականները սխալ են թույլ տվել, որի պատճառով զոհվել են մեծ թովով իրենց հայրենակիցներ:

«Մենք դա կանխամտածված չենք արել, ներողություն ենք խնդրում», - ասել է գեներալը՝ հավելելով, որ ինքը դեռ երբեք այդպիսի ամոթալի վիճակում չի եղել:

Հունվարի 8-ին Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո ուկրաինական Boeing 737-ը կործանվել էր ԻՀՊԿ-ի արձակած հրթիռից, 176 մարդ զոհվել էր:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար Ամիր Ալի Հաջիզադեն սեպտեմբերի 11-ին ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ուկրաինական ինքնաթիռի հրթիռակոծումը մարդկային սխալի հետևանք է եղել և ամբողջ պատասխանատվությունն ընկնում է վրա ԻՀՊԿ: Ավելի վաղ ներողություն էր խնդրել նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նա ամբողջությամբ ընդունել էև, որ ողբերգությունը տեղի է ունեցել իրանցի զինվորականների սխալ գործողությունների հետևանքով: Զինվորականները, ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածության ֆոնին, կարծել են, թե ուկրաինական ինքնաթիռը թևավոր հրթիռ է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---