Եղվարդում բողոքում են ծննդատան լուծարումից. ԱՆ-ում ասում են՝ մոր և մանկան առողջության հարցի պահանմամբ են առաջնորդվել![]() 13 հունվարի 2020 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի ծննդատան լուծարման պատճառով բժիշկները բողոքի ակցիա են անում: Ծննդատան բժիշկների խոսքով՝ ներդրումներ են անհրաժեշտ նաև մարզային ծննդատանը: Դրա բակում հավաքված մարդիկ պնդում են, որ իրենց անհրաժեշտ է այս հաստատությունը, քանի որ դժվարություններ կարող են առաջանալ ծննդաբերող կնոջը մայրաքաղաք հասցնելիս: PanARMENIAN.Net ը լուծարվող բուժհաստատության մասին մեկնաբանություն փորձեց ստանալ առողջապահության նախարարությունից. որտեղ հղում արեցին փոխնախարար Արտյոմ Սմբատյանի ֆեյսբուքյան գրառմանը: Սմբատյանի խոսքով՝ մարզային 9 առողջության կենտրոնի մասով 2020-ի համար պետպատվերի տեղադրման հանձնաժողովը որոշել է մերժել մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների մասով: Փոխնախարարը նշում է՝ որոշումն ընդունելիս ԱՆ-ն առաջնորդվել է մոր և մանկան առողջության պահպանմամբ և հիվանդացության, մահացության ցուցանիշների նվազմամբ՝ կոչ անելով մարզային հաստատություններին չշահարկել մանկական մահացություն չլինելու հարցը: «Ոլորտի ցանկացած մասնագետի համար պարզ է, որ հղիության ժամանակ բարդությունների առաջացման և դրանց իդենտիֆիկացման դեպքում ծննդկաններն ուղղորդվում են Երևանում տեղակայված 3ա և 3բ մակարդակ ունեցող ծննդատներ, որտեղ ինչպես թվերը ցույց են տալիս, ոչ միշտ է հնարավոր լինում փրկել մոր և մանկան կյանքը և առողջությունը»,- գրել է պաշտոնյան: Սմբատյանի խոսքով նաև՝ ընդունված ծնունդների փոքր թիվը ժամանակի ընթացքում հանգեցնում է անձնակազմի մասնագիտական որակավորման կորստի: Ասում է՝ կենտրոնների ծննդօգնության ծառայությունները նաև ֆինանսական առումով ծախսարդյունավետ չեն: Փոխնախարարն առաջարկել է կենտրոններին զարգացնել շտապ օգնության ծառայությունը՝ ծննդկաններին առավել մասնագիտացված ծննդօգնության ծառայություն ունեցող կենտրոններ հասցնելու համար, որի դիմաց բոլոր կենտրոնները ստանում են և կստանան անհրաժեշտ պետֆինանսավորում: Մարալիկում ծննդատան և հիվանդանոցի աշխատողները հունվարի 8-ին փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը՝ դժգոհելով առողջապահության նախարարի որոշմամբ հունվարի 1-ից տեղի բուժամբուլատորիայում ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցումից: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել էր փակման պատճառներին՝ նշելով, որ այդ քաղաքում հնարավոր չէ վերակենդանացման ծառայությունների ամբողջ ծավալն ապահովել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |