Միրզոյան. Հրայր Թովմասյանին ՍԴ-ից հեռացնելն իշխանության գերնպատակը չէ14 հունվարի 2020 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Իշխանությունը գերնպատակ չունի Հրայր Թովմասյանին հեռացնելու Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից, բայց ՍԴ-ի շուրջ ճգնաժամը շարունակվում է: Այս մասին ասել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, փոխանցում է Aysor.am-ը: Միրզոյանի խոսքով՝ նա ծանոթ չէ Թովմասյանի այն հայտարարությանը, թե իրեն զգուշացրել են, որ եթե հրաժարական չտա, ապա մեղադրանք կառաջադրեն։ «Հրայր Թովմասյանի կամ որևէ այլ անձի երբևէ կատարած կամ մեղսագրվող հանցագործությունը կապ չունի այս պահին կամ նախկինում ունեցած որևէ պաշտոնի հետ, այն առումով, որ որևէ զբաղեցրած պաշտոն չի ենթադրում, որ հիմա մենք ինչ-որ գործողություններ ենք անում, այսինքն՝ քաղաքական հետապնդումների մասին որևէ խոսք լինել չի կարող», - ասել Արարատ Միրզոյանը: Դիտարկմանը, թե մամուլում խոսվում է, որ իշխանությունը Սահմանադրական դատարանի դատավորների արտամուսնական կյանքի մասին տեղեկություններ է հավաքում, ԱԺ նախագահն ասել է՝ մտացածին տեղեկություններ մեկնաբանելու ժամանակ չունի: 2019-ի սեպտեմբերին ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու գործընթաց սկսեց: ԱԺ-ն կողմ քվեարկեց Թովմասյանի լիազորությունների կասեցման հարցը ՍԴ ուղարկելուն, ՍԴ-ն, սակայն, այս նախաձեռնությունը մերժեց: Դեկտեմբերի 27-ին հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց Հրայր Թովմասյանին ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |