ՊԵԿ. Առցանց ապրանք գնելիս ցանկալի է նշել իրական գինը՝ այլապես կարող է մաքսատուն գնալ15 հունվարի 2020 - 14:48 AMT PanARMENIAN.Net - 2020-ի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել մի շարք մաքսային փոփոխություններ: Ինչպես հայտնում է ՊԵԿ-ը` մաքսային մարմիններն ուժեղացրել են ՀՀ մուտք գործող ապրանքների իրական արժեքը պարզելուն ուղղված հսկողությունը: Իր հերթին, բեռնափոխադրման ծառայություն «Գլոբբինգը», օրինակ, զգուշացրել է հաճախորդներին, որ եթե ՀՀ ներկրվող ապրանքի գինը լինի կասկածելի կամ արժեքը չլինի մուտքագրված, ծանրոցը ստանալու համար անհրաժեշտ կլինի մոտենալ մաքսատուն։ Պարզելու՝ արդյոք դա այդպես է, PanARMENIAN.Net -ը դիմեց ՊԵԿ-ին, որտեղ ասացին՝ արժեքը պարտադիր նշելու մասին հորդորելու նախաձեռնությունն իրենցը չէ, ընկերությանն է: «Բայց, ըստ էության, ընկերությունը ճիշտ կոչ է անում, դա արվում է հօգուտ քաղաքացիների: Եթե գինը չնշվի, ՊԵԿ-ն ինքնուրույն է գնահատելու ապրանքը՝ իր հատուկ համակարգով, հաշվի առնելով շուկայական արժեքները: Ուստի ավելի լավ է, որ մարդիկ որևէ բան առցանց պատվիրելիս իրենք նշեն իրական արժեքը», - հայտնեցին ՊԵԿ-ից: ՊԵԿ-ում հավելեցին նաև, որ նշված 200 եվրոյի սանդղակն ակնհայտորեն չգերազանցող արժեքով ապրանքների դեպքում գինը կարելի է չնշել, այդ դեպքում մաքսայինում որևէ խնդիր չի առաջանա: 2020-ի հունվարի 1-ից փոփոխություններ կատարվեցին անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու կարգում: Այսպիսով՝ ԵԱՏՄ տարածք և, մասնավորապես, Հայաստան առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման ապրանք կարելի է ներկրել, եթե դրա արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը (միջազգային փոստային առաքանու դեպքում՝ համաքաշը (բրուտտոն)) չի գերազանցում 31 կիլոգրամը: Եթե ապրանքի ընդհանուր քաշը գերազանցում է 31 կիլոգրամը, կամ արժեքը գերազանցում է 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամը, ապա պետք է վճարվի մաքսատուրք և հարկեր գերազանցող մասի համար՝ 15% միասնական դրույքաչափով, սակայն ոչ պակաս, քան 31 կիլոգրամը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի համար 2 եվրոյին համարժեք ՀՀ դրամը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 3–րդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական» օրինագիծը․ Ցույցերը շարունակվում են Ցուցարարները պարբերաբար վանկարկում էին «ստրուկներ» և պահանջում հետ կանչել օրինագիծը ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Արսեն Թորոսյան․ Պետք է նաև մի 1700-ամյա առասպել էլ վերջնական և հիմնահատակ կոտրել «Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին»,–գրել է նա Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթնում, փողոցներ են փակվում |