ՌԴ-ն Պերմյակովի գտնվելու վայրն անձնական տվյալ է համարել15 հունվարի 2020 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գտնվելու վայրը, ինչպես նաև նրա պատժի կրման այլ մանրամասներն անձնական տվյալ են համարվում: Ինչպես տեղեկացնում է Armtimes.com-ը՝ Ռուսաստանի Քրեական պատիժն իրականացնող դաշնային ծառայությունը մերժել է տեղեկատվություն տրամադրել Պերմյակովի վերաբերյալ՝ հղում անելով երկրի «Անձնական տվյալների մասին» օրենքին: Լրատվամիջոցը խնդրել է տեղեկատվություն տրամադրել, թե ՌԴ որ քրեակատարողական հիմնարկում է իր պատիժը կրում դատապարտյալը, նրա պատիժն ընդհանուր խստացված, թե հատուկ ռեժիմով է իրականացվում, նաև թե ինչպես է համապատասխան բուժանձնակազմը գնահատում նրա առողջական վիճակը: Ըստ աղբյուրի՝ «Անձնական տվյալների մասին» ՌԴ օրենքում հատուկ նշում չկա դատապարտված անձանց վերաբերող տվյալների մասին, ինչպես նաև՝ թե արդյոք հարցադրումների պատասխանը կարող է դասվել «անձնական տվյալներ» տեսակին: 2019-ին ՀՀ արդարադատության նախարարությունը ևս դիմել է ՌԴ արդարադատության նախարարություն՝ Պերմյակովի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար, բայց դեռ պատասխան չի ստացել: 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը սպանել էր Ավետիսյանների ընտանիքին հենց իրենց տան մեջ: 2016-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Պերմյակովին ցմահ ազատազրկման էր դատապարտել՝ մեղավոր ճանաչելով սպանության, ավազակային հարձակման և հայ-թուրքական սահմանը հատելու մեջ: Այդ դատավճռի կատարումն ապահովելու գործընթացի շրջանակում 2017-ի մայիսի 18-ին «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998-ի Մոսկվայի կոնվենցիայով սահմանված կարգով Պերմյակովը փոխանցվել էր Ռուսաստանի Դաշնությանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |