«Դալմա Գարդեն Մոլը» դեռ չի գործում

«Դալմա Գարդեն Մոլը» դեռ չի գործում

PanARMENIAN.Net - Հունվարի 9-ին ցնցումների պատճառով տարհանված «Դալմա Գարդեն Մոլը» շարունակում է փակ մնալ, առևտրի կենտրոնի վերաբացման մասին լրացուցիչ տեղեկություն կտրվի:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ մոլը կվերաբացվի հունվարի 14-ին, սակայն, ինչպես PanARMENIAN.Net ին պատասխանեցին առևտրի կենտրոնի ֆեյսբուքյան էջից, փոփոխության դեպքում կտեղեկացնեն։

Հունվարի 9-ին ԱԻՆ-ն ահազանգ էր ստացել, որ «Դալմա Գարդեն Մոլի» երկրորդ հարկի խանութների ցուցափեղկերը ցնցվում են: Առևտրի կենտրոնի այցելուներն ու աշխատակիցները տարհանվել էին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ցնցումների պատճառը մոլի օդափոխման համակարգի հետ կապված խնդիրներն են: «Դալմա Գարդեն Մոլից» հայտարարույթուն տարածեցին, որ Մոսկվայից մասնագիտական խումբ է հրավիրել՝ օդափոխության համակարգի տեխզննման աշխատանքների իրականացման համար: Նշվում էր, որ առևտրի կենտրոնը չի գործի մինչև հունվարի 14-ը՝ ելնելով տեխնիկական աշխատանքներ կատարելու և մոլի բնականոն աշխատանքները վերսկսելու անհամատեղելիությունից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---