Հալեպի մերձակա բնակավայրերը գնդակոծվում են

Հալեպի մերձակա բնակավայրերը գնդակոծվում են

PanARMENIAN.Net - Ապօրին զինված խմբավորումները չեն դադարում գնդակոծել սիրիական Հալեպի մերձակա բնակավայրերը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Հալեպից ոչ հեռու գտնվող Մինյան գյուղի բնակիչները պատմել են, որ ամենօրյա գնդակածությունների տակ են:

Բնակիչներից մեկը նշել է, որ նախկինում կրակում էին միայն գիշերը, իսկ այժմ նաև ցերեկը: Նրա խոսքով՝ գլխավոր ճանապարհին նետված հրթիռի հետևանքով 2 մարդ է զոհվել:

2017 թվականի մայիսին Աստանայում (ներկայումս՝ Նուր-Սուլթան) Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում Սիրիայում ստեղծվել է 4 դեէսկալացիոն գոտի: 2018-ին այդ տարածքներից 3-ը հայտնվել են Դամասկոսի հսկողության տակ: Չորրորդ գոտին, որը գտնվում է Իդլիբ նահանգում և սահմանակից է Լաթաքիայի, Համայի և Հալեպի նահանգներն, դեռևս կառավարական ուժերի ենթակայության տակ չէ: Ավելին, դրա մեծ մասը գրավվել է «Ջեբաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման կողմից:

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---