Բեյրութում առնվազն 35 մարդ է տուժել ոստիկանության հետ բախումներում16 հունվարի 2020 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Բեյրութում առնվազն 35 մարդ է տուժել ոստիկանության հետ բախումներում, հայտնում է լիբանանյան Կարմիր խաչը: «Վիրավորվել է 35 մարդ, նրանք հոսպիտալացվել են: 10-ին տեղում է օգնություն ցուցաբերվել»,- ասվում է հայտարարության մեջ: Բախումներ եղել են Կորնիշ էլ Մազրա փողոցում` ոստիկանության վարչության առջև: Ցուցարարները պահանջում էին ազատ արձակել ձերբակալված համախոհներին: Հունվարի 15-ի երեկոյան տասնյակ ցուցարարներ սկսել են սադրել ոստիկանությանը՝ քարեր և պայթուցիկներ նետելով նրանց ուղղությամբ: Ոստիկանները, իրենց հերթին, արցունքաբեր գազ են կիրառել հանրահավաքը ցրելու և մասնակիցներին ձերբակալելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Քարեր նետելով ոստիկանության ուղղությամբ՝ ցուցարարները ստիպել են ոստիկաններին նահանջել վարչության տարածք, սակայն շուտով իրավապահները կրկին գրոհի են անցել: Մի քանի պայթուցիկ պայթել է Լիբանանում ՌԴ դեսպանության տարածքում, որը ոստիկանության վարչության դիմաց է: Դեսպանության աշխատակիցները չեն տուժել: Հակակառավարական ցույցերը Լիբանանում սկսվել են դեռևս 2019-ի հոկտեմբերից: Չնայած Սաադ Հարիրիի կառավարությունը հրաժարական տվեց, ցույցերը չդադարեցին: Տնտեսական և ֆինանսական վիճակը երկրում ճգնաժամային է: Photo. Ria Novosti Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |