Փաշինյան. Լիարժեք սոցաջակցություն պետք է ստանան անաշխատունակները![]() 16 հունվարի 2020 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան այն մարդիկ, ովքեր օբյեկտիվորեն սահմանափակումներ ունեն և աշխատունակ չեն, Կառավարության նիստի ժամանակ «Պետական նպաստի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու քննարկմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ սոցիալական ապահովության նոր համակարգի ներդրման վերաբերյալ քննարկումից հետո հայեցակարգային մակարդակով հստակեցվել են ոլորտում գործադիրի անելիքները՝ աշխատունակ մարդկանց պետք է քաջալերել, որպեսզի աշխատեն: Դիտարկումներից հետո Կառավարությունը հավանություն է տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախագծին: Դրանով, մասնավորապես, սահմանվում է, որ կերակրողին կորցնելու դեպքում 18 տարեկան անձի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է դադարեցման օրվանից՝ 6 ամսվա ընթացքում՝ տեղեկանք ներկայացնելու դեպքում: Ըստ նախագծի՝ հաշմանդամություն ունեցող երեխայի նպաստը ստանալու իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում նպաստի վճարումը վերականգնվում և նպաստը վճարվում է մյուս ծնողին: Բացի այդ, թաղման նպաստ է վճարվում նաև հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` 3 ամսվա ընթացքում, վերափորձաքննության ներկայանալու, սակայն մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելն անձի մահանալու դեպքում` հիմք ընդունելով փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տեղեկանքը: ՀՀ վարչապետը բազմիցս վերահաստատել է իր դիրքորոշումը, ըստ որի աշխատող կամ աշխատունակ մարդկանց նպաստներ տալը սխալ է, և ինքը կողմ է աշխատանքը խրախուսող տնտեսական և բյուջետային քաղաքականությանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |