ԱԳՆ ղեկավարն ու «Իմ քայլը» փակ հանդիպմանը քննարկել են ՀՀ-ի արտաքին անվտանգության հարցերը16 հունվարի 2020 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը շարունակվում է, իշխող Կառավարության օրոք այն չի հետաձգվել և չի ձգձգվել: Այս մասին հայտարարել է արտգործ նախարար Զոհրաբ Մնացականյանն իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ փակ հանդիպումից առաջ: Նախարարի խոսքով՝ նման հանդիպումները պարբերական են, այս անգամ հրավիրողն «Իմ քայլը» խմբակցությունն է և քննարկվելու են տարածաշրջանային զարգացումները, արտաքին ոլորտի մասով՝ ՀՀ-ի ազգային անվտանգության հարցեր: Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե Արցախյան հարցի կարգավորման մասով բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա՝ Մնացականյանը նշել է, որ գործընթացը 25 տարի է՝ ընթանում է, իսկ Միսնկի խումբը շարունակում է ՀՀ-ի համար մնալ ամենագործուն և էֆեկտիվ շրջանակը: Մնացականյանը հիշեցրել է նաև, որ նախարարների մակարդակով բավարար թվով հանդիպումներ են կայացել, իսկ բանակցությունները շարունակվում են: Արցախյան հակամարտության հետ կապված՝ Հայաստանին և Ադրբեջանին խնդրի կարգավորման համար առաջարկված հիմնական փաստաթուղթը համարվում են «Մադրիդյան սկզբունքները»: Դրանք կոչ են անում Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ՝ անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում՝ իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով, ներքին տեղահանված և փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք, անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաև խաղաղապահ գործունեություն: Անդրադառնալով ԱՄՆ-Իրան հարաբերություններին՝ նա նշել է, որ Հայաստանի համար անհանգստացնող է տարածաշրջանում կայունության խափանումը: Մնացականյանի խոսքով՝ հայկական կողմը հուսով է, որ միայն խաղաղ ճանապարհներով հնարավոր կլինի իրավիճակը կայունացնել և խուափել էսկալացիայի տանող զարգացումներից: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ |