ՔԿ. Օտարերկրացիների կողմից ապօրինի որդեգրած երեխա ՀՀ չի վերադարձվել![]() 17 հունվարի 2020 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման գործի քննության ընթացքում որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել Հայաստան, հայտնում են Քննչական կոմիտեից: Քրգործի շրջանակում որդեգրված երեխաների կամ նրանց կենսաբանական ծնողների վերաբերյալ դեռևս չի նշանակվել որևէ ԴՆԹ փորձաքննություն: ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննական մարմնի կողմից երբևէ չի տարածվել տեղեկատվություն` այդ գործընթացում միջազգային կազմակերպությունների թույլ տված ապօրինությունների, ինչպես նաև՝ օրգանների անօրինական վաճառքի նպատակով երեխաների որդեգրում կազմակերպելու վերաբերյալ: «Նախաքննական մարմնի կողմից մինչ այժմ հրապարակվել են միայն տեղեկություններ` որդեգրումների գործընթացում մասնակից տարբեր անձանց և կառույցների կողմից ՀՀ տարածքում կատարված առերևույթ ապօրինի գործընթացների վերաբերյալ` չխախտելով հրապարակման ենթակա տեղեկատվության թույլատրելի սահմանները»,- ասվում է հաղորդագրության մեջ: 2019-ի նոյեմբերին բացահայտվել էին տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ։ Դեկտեմբերին էլ հայտնի դարձավ, որ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու հոդվածով մեղադրանք է առաջադրվել Հանրապետական ծննդատան տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին։ Օտարերկրացիների կողմից ապօրինի որդեգրումների գործով մեղադրանք էր առաջադրվել ևս 4 անձի: Գործով մեղադրյալ համարվող բոլոր 5 անձինք ազատության մեջ են։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |