Սպանդանոցային պարտադիր մորթի դեմ ակցիաները կշարունակվեն17 հունվարի 2020 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Սպանդանոցային պարտադիր մորթի դեմ բողոքող անասնաբույծները և մսավաճառները հունվարի 20-ին կրկին հավաքվելու են Կառավարության շենքի մոտ, տեղեկացնում է Panorama.am-ը: Տարբեր մարզերից անասնատերեր ու մսավաճառներ հունվարի 16-ից Կառավարության դիմաց բողոքում էին, որ սպանդանոցային պարտադիր մորթի պահանջը գործում է, բայց չկան բավարար թվով սպանդանոցներ: Բացի այդ, կենդանիներին սպանդանոցներ տեղափոխելու, սպանդանոցում մորթ իրականացնելու ծառայությունների վճարները, ըստ նրանց, ազդելու են մսի ինքնարժեքի վրա։ Անասնապահները և մսավաճառները նշել են, որ մինչև սպանդանոցային մորթի պարտադիր լինելը, պետք էր հանդիպումներ կազմակերպել համայնքի ղեկավարների հետ, համայնքերում սպանդանոցներ ստեղծել։ Նրանք պահանջելու են իրենց ժամանակ տալ, իսկ այդ ընթացքում նոր սպանդանոցներ կառուցել։ Հունվարի 16-ին մոտ 30 սպանդանոցի ներկայացուցիչներ փաստաթուղթ են ստորագրել, որով սահմանվել է սպանդի առավելագույն գինը: Կենդանիների տերերից սպանդանոց տեղափոխումը մինչև 30 կմ շառավղով, 3 գլխից ոչ պակաս, անվճար է, մեկ կենդանու դեպքում՝ 3000 դրամ: Խոշոր կենդանու մորթն առավելագույնը կարժենա 10,000 դրամ, մանր եղջերավորների՝ 3500, իսկ խոզերի՝ 5000 դրամով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |