Արագածոտնում քրենթամշակույթ կրող անձինք են բերման ենթարկվել17 հունվարի 2020 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության Աշտարակի, Թալինի, Ապարանի և Արագածի բաժիններ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող անձինք։ Ըստ ոստիկանության՝ անձնական խուզարկություններ են արվել ու մեքենաների զննություններ։ Արդյունքում հրազեններ, դանակներ, մահակներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ են գտնվել, որոնք առգրավվել են։ Հատուկ միջոցառման ընթացքում նաև ապօրինի պահվող թմբուկավոր ատրճանակի, ինքնաձիգի պահունակների, տարբեր տրամաչափի փամփուշտների կամավոր հանձնման դեպք է եղել։ 2019 նոյեմբերին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու մասին օրենքը: Դրանով քրեական պատասխանատվություն է սահմանվում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ այն պահպանելու, քրենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար և մի շարք այլ դեպքերի համար: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |