ԱԻՆ․ Երկրաշարժին հաջորդած հետցնցումներն արտառոց չեն՝ խուճապի պատճառ չկա18 հունվարի 2020 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 18-ին Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ դեպի հարավ-արևելք գրանցված երկրաշարժը և դրան հաջորդած հետցնցումներն արտառոց չեն Ջավախքի գոտու համար և չեն կարող դառնալ խուճապի պատճառ, հայտնում է ԱԻՆ-ը։ Երկրաշարժը Ջավախքի սեյսմաակտիվ ընդարձակման գոտում է, որին բնորոշ են մեծ քանակությամբ թույլ սեյսմիկ ցնցումներ, իսկ միջին ուժգնության երկրաշարժերից հետո լինում են բազմաթիվ հետցնցումներ։ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը շուրջօրյա մշտադիտարկում է անում, պարբերաբար գնահատում ընթացիկ սեյսմիկ վտանգը ՀՀ-ում ու Արցախում։ Հունվարի 18-ին` տեղական ժամանակով ժամը 05:28-ին գրանցված երկրաշարժին հետևել է 24 հետցնցում, առավելագույնը 2.4 մագնիտուդ։ Թուլացող հետցնցումները ցույց են տալիս, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է: Հունվարի 18-ին Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ դեպի հարավ-արևելք գրանցված երկրաշարժի սեյսմիկ ցնցման ուժն ըստ Ռիխտերի սանդղակի կազմել է 3.6 մագնիտուդ, ուժգնությունն էպիկենտրոնային գոտում՝ 4-5 բալ, իսկ հիպոկենտրոնի (օջախի) խորությունը՝ 10 կմ։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |