Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել![]() 18 հունվարի 2020 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին, մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին, ի պատասխան մամուլի հրապարակումների, հայտարարել է Խաչատրյանների փաստաբանական խումբը: «Պաշտոնապես հայտարարում ենք, որ Գուրգեն Խաչատրյանին մեղադրանք առաջադրված չէ։ Խնդրում ենք զերծ մնալ անձի բարի համբավը, անմեղության կանխավարկածը խախտելու դրսևորումներից»,- ասվում է հայտարարությունում։ Նախկին պաշտոնյա Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր 2019 թվականի օգոստոսին: Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Նա մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է: Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |