Անձավաբուժական կենտրոնը 2020-ից պետպատվերի համար ֆինանսավորում չի ստանա![]() 21 հունվարի 2020 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը հունվարի 1-ից դադարեցրել է Հանրապետական անձավաբուժական կենտրոնի ֆինանսավորումը՝ պետպատվերով բուժծառայություններ տրամադրելու համար: Աշխատակիցներն անհանգստացած են. եթե պետական պատվերը չգործի, հիվանդների մեծ մասը չի օգտվի կենտրոնից, և հեռանկարում կարող է լինել գործունեության դադարեցում, գրում է irates.am-ը: Տնօրեն Անուշ Ոսկանյանը նշել է՝ իրենց հիմնական հիվանդները մինչև 18 տարեկան դեռահասներ են։ Նրանց 80-85%-ը մշտապես պետպատվերով է բուժվել, միայն 15-20%-ն է վճարել ծառայությունների դիմաց։ «Ֆինանսավորումը դադարեցնել կնշանակի բրոնխիալ ասթմայով, ալերգիկ տարբեր հիվանդություններով, բազմաթիվ շնչառական խնդիրներով տառապող անձանց զրկել կենտրոնում բուժում ստանալու հնարավորությունից»,- նշել է տնօրենը՝ հավելելով, որ այժմ չգիտեն՝ հիվանդներին ինչ պետք է ասեն։ Առողջապահության նախարարությունից պարզաբանել են, որ Անձավաբուժական բժշկական օգնությունը՝ սպելեոթերապիան, նախատեսվում է կիրառել բազմապրոֆիլ բուժհաստատություններում՝ որպես պացիենտների բուժման ծրագրի էտապ, հետևաբար չի դիտարկվում պետպատվեր տեղադրել նմանատիպ մոնոպրոֆիլ կազմակերպություններում: Նշվում է, որ սպելեոթերապիան, հիվանդությունների կանխարգելման և բուժման համալիր մոտեցման համատեքստում, դիտարկվում է որպես բժշկական օգնության շղթայի մեկ մաս՝ վերականգնողական (կլիմատոթերապիայի կաբինետ կամ առողջարանային) բուժման ձևով: 2017-ին կենտրոնում բուժվել է 320 հոգի, 2018-ին՝ 350, 2019-ին՝ 400։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |