ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումը22 հունվարի 2020 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումը, որտեղ նշվում էր, թե Բարձր դատարանի գործունեությունը կարգավորող «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը հնարավորություն չի տալիս ՍԴ-ին պարզաբանել իր իսկ կայացրած որոշումները: Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը 2019-ի դեկտեմբերի 25-ի դիմումով խնդրել էր Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը ՍԴ որոշումները պարզաբանելու մասով: Մերժման հիմնավորման մեջ նշվում է, որ դիմողը պետք է փաստեր իրավական բացն ու հիմնավորեր, որ այն Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա է: «Ցանկացած դատարան, առավել ևս նրանք, որոնց որոշումները վերջնական են, իրենց որոշումները պետք է շարադրեն այնպես, որ պարզաբանման անհրաժեշտություն չառաջանա, իսկ պարզաբանումը լինի բացառություն կանոնից. ՍԴ-ի դեպքում որոշումների պարզաբանման օրենսդրական ամրագրումը պետք է հիմնավորվի ծանրակշիռ փաստարկների վկայակոչմամբ», - ասվում է ՍԴ որոշման մեջ: 2019-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել Քոչարյանի դիմումում վիճարկվող երկու հոդվածից մեկը՝ Քրեական դատավարության մասին օրենսգրքի 35-րդ հոդվածը, որն առնչվում է քրգործի վարույթը կամ քրհետապնդումը բացառող հանգամանքներին։ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք էր առաջադրվել 2018-ի հուլիսին, ՔՕ 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոցն ընտրվել էր կալանավորումը։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |