Խորտակված «Տիտանիկից» արժեքավոր արտեֆակտ են ուզում հանել23 հունվարի 2020 - 15:45 AMT PanARMENIAN.Net - RMS Titanic Inc. ընկերությունը դիմել է ԱՄՆ Արևելյան Վիրջինիայի շրջանային դատարան՝ խորտակված «Տիտանիկից» հեռագրասարքը բարձրացնելու թույլտվության համար: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ կարող են վերականգնել սարքը, գրում է ՌԻԱ Նովոստին՝ The Washington Post-ին հղումով: Այսպիսով, նախատեսվում է ռոբոտ ուղարկել օվկիանոսի հատակ, որն էլ դուրս կբերի արտեֆակտը: Հենց այդ հեռագրից է SOS ազդանշան արձակվել մյուս նավերին, երբ 1912-ի ապրիլի 15-ին «Տիտանիկը» բախվել է սառցաբեկորին և սկսել խորտակվել: Սակայն, նավախցի վիճակը, որտեղ գտնվում է հեռագրասարքը, գնալով վատթարանում է: «Տիտանիկի» գծով փորձագետ Պարքս Սթիվենսոնը զգուշացնում է, որ եթե գործընթացը չարագացվի, «աշխարհի ամենահայտնի ռադիոն ընդմիշտ կթաղվի»: Բրիտանական «Տիտանիկ» նավը խորտակվել է 1912-ին՝ Հյուսիսային Ամերիկայի ափերի մոտ, զոհվել է 1500 մարդ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |