Լեռներում մոլորված ռուսական արշավախմբի գտնվելու վայրը հայտնի է․ ԱԻՆ-ը մոտենում է![]() 25 հունվարի 2020 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին Հայաստանի լեռներում մոլորված ՌԴ 6 քաղաքացուց բաղկացած արշավախմբի որոնողական աշխատանքները վերսկսվել են հունվարի 25-ի վաղ առավոտյան։ Արշավախմբի անդամների հետ պարբերաբար կապ է հաստատվում. փրկարարները մոտենում են, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Հաշվի առնելով եղանակային պայմանները` լեռնային կտրտված տեղանքը և ձնահյուսի վտանգը՝ որոնողական աշխատանքները հունվարի 24-ին դադարեցվել էին։ Հունվարի 24-ին` ժամը 08:28-ին, 911-ն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նշխարք համայնքից 13 կմ հեռավորությամբ գտնվող արշավախմբին (բաղկացած ՌԴ 6 քաղաքացուց, որոնցից մեկի ինքնազգացողությունը վատացել էր) անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 17:30-ին արշավախմբի ղեկավար Մ. Բորիսենկոն տեղեկացրել էր, որ վատ ինքնազգացողություն ունեցող քաղաքացու առողջական վիճակը կայուն է: Հունվարի 25-ի` ժամը 05:20-ին, նրանց որոնելու էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |