Լեռներում մոլորված ռուսական արշավախմբի գտնվելու վայրը հայտնի է․ ԱԻՆ-ը մոտենում է25 հունվարի 2020 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին Հայաստանի լեռներում մոլորված ՌԴ 6 քաղաքացուց բաղկացած արշավախմբի որոնողական աշխատանքները վերսկսվել են հունվարի 25-ի վաղ առավոտյան։ Արշավախմբի անդամների հետ պարբերաբար կապ է հաստատվում. փրկարարները մոտենում են, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Հաշվի առնելով եղանակային պայմանները` լեռնային կտրտված տեղանքը և ձնահյուսի վտանգը՝ որոնողական աշխատանքները հունվարի 24-ին դադարեցվել էին։ Հունվարի 24-ին` ժամը 08:28-ին, 911-ն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նշխարք համայնքից 13 կմ հեռավորությամբ գտնվող արշավախմբին (բաղկացած ՌԴ 6 քաղաքացուց, որոնցից մեկի ինքնազգացողությունը վատացել էր) անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 17:30-ին արշավախմբի ղեկավար Մ. Բորիսենկոն տեղեկացրել էր, որ վատ ինքնազգացողություն ունեցող քաղաքացու առողջական վիճակը կայուն է: Հունվարի 25-ի` ժամը 05:20-ին, նրանց որոնելու էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |