Վանեցյանի փաստաբանի էլփոստը կոտրել են![]() 25 հունվարի 2020 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Արամազդ Կիվիրյանի՝ որպես Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչներ հանդես գալուց հետո, Կիվիրյանը էլփոստը կոտրել են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում և գործընկերոջ անունից հայտնել է Լուսինե Սահակյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում վտանգված է փաստաբանական գործունեությունը: «Երեկ՝ հունվարի 23-ին, ժամը 14.30-ին Facebook սոցիալական ցանցի միջոցով հանրայնացվեց տեղեկություն այն մասին, որ մենք հանդիսանում ենք ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները: Կարճ ժամանակ անց, փաստաբան Արամազդ Կիվիրյանի էլեկտրոնային փոստը կոտրելուն ուղղված «միջոցառումներ» սկսվեցին: Այդ փոստը, որը փոխկապակցված էր նրա՝ ֆեյսբուքյան էջի հետ: Տեղի ունեցածի վերաբերյալ Gmail ցանցից համապատասխան հաղորդագրություն ստանալուց հետո, էլեկտրոնային փոստն արդեն դարձավ Կիվիրյանի համար անհասանելի»,- գրել է Սահակյանը: Փաստաբանների կարծիքով՝ տեղի ունեցածը ոտնձգություն է ոչ միայն քաղաքացու՝ ՄԻԵԴ 8-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքների, անձնական կյանքի գաղտնիության իրավունքի հանդեպ, այլև «ուղիղ հարված է օրենքով պաշտպանված փաստաբանական գաղտնիքին»: Փաստաբանը նշել է, որ իրենք Վանեցյանի ներկայացուցիչներն են և հրապարակային պահանջով են հանդես եկել՝ հերքելու Armtimes.com կայքում հունվարի 12-ին հրապարակված հոդվածը: Դրանում նշվում էր, թե ԱԱԾ նախկին պետը, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արա Սաղաթելյանի հետ ցանկացել է հեղաշրջում է կազմակերպել՝ կեղծ լուրեր տարածելով Փաշինյանի ընտանիքի մասին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |