Վանեցյանի փաստաբանի էլփոստը կոտրել են25 հունվարի 2020 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Արամազդ Կիվիրյանի՝ որպես Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչներ հանդես գալուց հետո, Կիվիրյանը էլփոստը կոտրել են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում և գործընկերոջ անունից հայտնել է Լուսինե Սահակյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում վտանգված է փաստաբանական գործունեությունը: «Երեկ՝ հունվարի 23-ին, ժամը 14.30-ին Facebook սոցիալական ցանցի միջոցով հանրայնացվեց տեղեկություն այն մասին, որ մենք հանդիսանում ենք ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները: Կարճ ժամանակ անց, փաստաբան Արամազդ Կիվիրյանի էլեկտրոնային փոստը կոտրելուն ուղղված «միջոցառումներ» սկսվեցին: Այդ փոստը, որը փոխկապակցված էր նրա՝ ֆեյսբուքյան էջի հետ: Տեղի ունեցածի վերաբերյալ Gmail ցանցից համապատասխան հաղորդագրություն ստանալուց հետո, էլեկտրոնային փոստն արդեն դարձավ Կիվիրյանի համար անհասանելի»,- գրել է Սահակյանը: Փաստաբանների կարծիքով՝ տեղի ունեցածը ոտնձգություն է ոչ միայն քաղաքացու՝ ՄԻԵԴ 8-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքների, անձնական կյանքի գաղտնիության իրավունքի հանդեպ, այլև «ուղիղ հարված է օրենքով պաշտպանված փաստաբանական գաղտնիքին»: Փաստաբանը նշել է, որ իրենք Վանեցյանի ներկայացուցիչներն են և հրապարակային պահանջով են հանդես եկել՝ հերքելու Armtimes.com կայքում հունվարի 12-ին հրապարակված հոդվածը: Դրանում նշվում էր, թե ԱԱԾ նախկին պետը, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արա Սաղաթելյանի հետ ցանկացել է հեղաշրջում է կազմակերպել՝ կեղծ լուրեր տարածելով Փաշինյանի ընտանիքի մասին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |