Վարչապետ. Քաղավիացիայի կոմիտեում ինչով կարողացել` խանգարել են Ռևազյանին

Վարչապետ. Քաղավիացիայի կոմիտեում ինչով կարողացել` խանգարել են Ռևազյանին

PanARMENIAN.Net - ՀՀ քաղավիացիայի կոմիտեի որոշ պաշտոնյաներ ինչով կարողացել` խանգարել են կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանին՝ պաշտոնավարման հենց առաջին օրվանից, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, սակայն, ՀՀ քաղավիացիայի ոլորտում փոփոխությունները փոխում են մարդկանց կյանքը:

«Ձեր կյանքի փոփոխությունն այն է, որ այսօր կարող եք որոշել €50-ով թռչել Հռոմ և հետ գալ: Այս փոփոխությունը տեղի է ունեցել ի հեճուկս քաղավիացիայի կոմիտեի, որովհետև այն պահից, երբ Տաթևիկ Ռևազյանը նշանակվել է կոմիտեի ղեկավար, առաջին օրից սկսվել է ամենաստոր լրատվական արշավն այդ կնոջ նկատմամբ, որոնք 90%-ով կազմակերպված են եղել ներսի պաշտոնյաների կողմից»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Ռևազյանի մասին իրեն «ամենաստոր բաներն էին գրում»՝ ասելով, թե նա հանդիպումներ է ունենում Ryanair-ի պահակի, ոչ թե պաշտոնյաների հետ, ծիծաղում են ՀՀ-ի վրա:

«Ազգային անվտանգության հարցերը չեն զեկուցել կոմիտեի ղեկավարին, սա պարզ օրինակ է, թե ինչպես են փոփոխությունները լինում՝ ի հեճուկս պետական կառավարման համակարգի: Թող ՀՀ բոլոր քաղաքացիներն իմանան, որ այդ փոփոխությունները տեղի են ունեցել՝ ի հեճուկս այդ ոլորտի պաշտոնական շրջանակների և նրանց շրջապատող մասնագիտական շրջանակների: Ինչով կարողացել են` խանգարել են, վարկաբեկել են, որտեղ կարողացել են անիվների մեջ փայտ են մտցրել»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը նշել է, որ իր նախաձեռնությամբ այդ մարդկանցից որոշներն աշխատանքից հեռացվել են:

Ավելի վաղ վարչապետը նշել էր, որ օրենսդրական փոփոխություններից հետո արդեն իսկ հայտարարվել կամ հայտ է ներկայացվել 10 ուղղությունով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար: Մասնավորապես նա նշել էր, որ որ արդեն իսկ հայտարարվել կամ հայտ է ներկայացվել հետևյալ ուղղություններով. Փարիզ, Օրլի օդանավակայան (Transavia), Վիեննա և Վիլնյուս (Wizz Air), Բեռլին, Մեմինգեն (Գյումրիից), Հռոմ, Միլան, Աթենք (Գյումրիից), Սալոնիկ (Ryanair) և Ռիգա (airBaltic): 2019-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի առաջարկությամբ որոշվել էր օդի տուրքից:

 Ուշագրավ
Ադրբեջանական կողմի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը
Հիվանդանոցներում այժմ բուժվողների առողջական վիճակը գնահատելուց հետո կապահովվի վերջիններիս դուրսգրումը
Օրենքով ընդլայնվում են նաև մայրիկների իրավունքները