Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվն արդեն 100-ից ավելի է28 հունվարի 2020 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում նոր կորոնավիրուսից արդեն մահացել է 106 մարդ, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4515-ի։ Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը` չինական իշխանություններին հղումով։ Վերջին 24 ժամում 26 մարդ է մահացել, որոնից 24-ը՝ Հուբեյ գավառում, 1-ը՝ Պեկինում, 1-ը՝ Հայնանում։ Այդ ընթացքում գրանցվել է հիվանդության 1771 նոր դեպք։ Կորոնավիրուսի առկայություն են կասկածում ևս 6973 անձի մոտ, իսկ 44․000 մարդու վիճակը դիտարկման տակ է, գրում է TJournal-ը։ Վիրուսով վարակման դեպքերը վերլուծող կայքի տվյալներով` մահացել է 107 մարդ։ Նոր կորոնավիրուսով հարուցված թոքաբորբի բռնկումն առաջին անգամ գրանցվել է 2019-ի դեկտեմբերին Ուհան քաղաքում։ Հունվարի 20-ին չինացի գիտնականները հաստատել են, որ վիրուսը մարդուց մարդու է փոխանցվում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |