Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների՝ մրցույթով ընտրված թեկնածուները հայտնի են![]() 29 հունվարի 2020 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարությունը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները: Այսպիսով, Արդարադատության նախարարության ընտրած թեկնածուներն են՝ - իրավաբան-գիտնականներ՝ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը և Տիգրան Մարկոսյանը. - հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ անդամ Կարեն Զադոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ անդամ Դանիել Իոաննիսյանը: Թեկնածուների այս ցանկը կներկայացվի վարչապետի աշխատակազմ՝ ստեղծվելիք հանձնաժողովի կազմում նրանց ընդգրկելու հարցին անդրադառնալու համար: Արդարադատության նախարարությունում թեկնածուներին ընտրելու համար ուսումնասիրվել են բազմաթիվ հայտեր, իսկ չընտրված թեկնածուները հետագայում կարող են հնարավորություն ունենալ ներգրավվելու հանձնաժողովի աշխատանքներում` որպես փորձագետ կամ խորհրդատու: Վարչապետ Նիկոլ Փաշինայնի որոշմամբ ստեղծվելիք հանձնաժողովը 15 անդամ կունենա։ Դրա կազմում ի պաշտոնե կլինեն արդարադատության նախարարը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանը, դատավորների ընդհանուր ժողովի մեկ ներկայացուցիչ, 6 գիտնական իրավաբան, 2 ներկայացուցիչ ՀԿ-ներից և մեկական՝ խորհրդարանի յուրաքանչյուր խմբակցությունից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |