ՌԴ մասնագետները հաստատել են «Դալմա Գարդեն Մոլում» ցնցումների ՀՀ ԱԻՆ-ի վարկածը29 հունվարի 2020 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել է, որ «Դալմա Գարդեն Մոլում» ցնցումների պատճառի վերաբերյալ նախարարության մասնագետների վարկածը հաստատել են նաև առևտրի կենտրոնի ղեկավարության կողմից Մոսկվայից հրավիրված մասնագետները: Ցոլակյանը հավելել է, որ ցնցումները երկրաշարժով պայմանավորված չէին ու կապված էին «կողմնակի երևույթի» հետ, որն ազդել է շինության վրա, տեղեկացնում է Shantnews-ը։ Նա հիշեցրել է, որ իրենց մասնագետները ստուգումներ էին արել ու հայտարարել, որ ցնցումների պատճառն օդափոխիչ համակարգն էր։ Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանն ավելի վաղ հայտարարել էր. «Որպես ցնցման հնարավոր պատճառ նշվում է մարդու միջամտությունը: Հնարավոր է՝ ցնցման պատճառ է դարձել, օրինակ, օդորակիչների շարժիչները միացնել-անջատելը»: Հունվարի 9-ին՝ ժամը 19:30-ից սկսած «Դալմա Գարդեն Մոլի» երկրորդ հարկը մոտ կես ժամ շարունակ ցնցվել էր, որոշ խանութների ցուցափեղկեր՝ ճոճվել։ Առևտրի կենտրոնի աշխատակիցներն ու այցելուները տարհանվել էին։ Առևտրի կենտրոնը մեկ շաբաթից ավելի չէր գործում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |