Միլան-Երևան չվերթի որոշ ուղևորներ մնացել էին Իտալիայում. Քաղավիացիան տեղեկացրել է Ryanair-ին29 հունվարի 2020 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Ryanair ավիաընկերության՝ հունվարի 28-ի Միլան-Երևան FR4456 չվերթից մոտ 4 տասնյակ ուղևոր է տուժել. ոմանք չեն կարողացել վերադառնալ Հայաստան, չեն մասնակցել Check-in-ին կամ բաց են թողել նստեցման փուլը: Այս մասին հայտնել է ուղևորների խախտված իրավունքների պաշտպանությամբ զբաղվող օնլայն համակարգի՝ Passenger.am-ի համահիմնադիր Գուրգեն Ղազարյանը: Նա նշել է, որ առաջացած խնդիրների պատճառն ավիաընկերության ոչ կազմակերպված գործելաոճն է: «Միլանի օդանավակայանում Check-in իրականացնում էր ընդամենը մեկ պատուհան։ Դա անկազմակերպ վիճակ էր, որովհետև ֆիզիկապես հնարավոր չէ, որ մեկ պատուհանը կարողանա սպասարկել 100-ից ավելի ուղևորի։ 80 րոպեում 100-ից ավելի ուղևոր սպասարկելն անհնար է։ Ես հասցրեցի մուտք գործել օդանավ, որտեղ տեղեկացա, որ մոտ 4 տասնյակ ուղևոր չի կարողացել օդանավ մուտք գործել»,- նշել է Ղազարյանը: Նրա խոսքով՝ ուղևորների զգալի մասն արդեն իսկ դիմել են իրենց և լիազորել Ryanair-ի հետ բանակցելու հարցում, որ ուղևորները փոխհատուցում ստանան: ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղյակ են Միլան-Երևան չվերթի ընթացքում որոշ ուղևորների չփոխադրման մասին: Խնդրի վերաբերյալ Կոմիտեն տեղեկացրել է նաև Ryanair-ի ղեկավարությանը: Քաղավիացիայի կոմիտեից նշել են, որ խնդիրների դեպքում քաղաքացիները կարող են դիմել ուղևորների խախտված իրավունքների պաշտպանությամբ զբաղվող օնլայն համակարգի հարթակին: Գուրգեն Ղազարյանի խոսքով՝ խնդիրները ֆունդամենտալ լուծումներ են պահանջում։ Ասում է՝ Երևան-Միլան չվերթի ժամանակ «Զվարթնոց» օդանավակայանում, չնայած Check-in կատարում էր 4 պատուհան, այլ խնդիրներ կային: Գևորգյանն առաջարկել է Քաղավիացիայի կոմիտեին ստեղծել ուսումնասիրող հանձնաժողով, որի ներկայացուցիչները ներկա կլինեն Check-in-ի գործընթացին, կարձանագրեն ու կուսումնասիրեն խնդիրները: «Պետք է ամեն ինչ անել, որ ուղևորը հասկանա՝ ինչպես է կատարվում այս գործընթացը։ Հակառակ պարագայում նմանատիպ խնդիրները մարդկանց մեջ կարող են վախ առաջացնել»,- հավելել է Գուրգեն Ղազարյանը։ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը հայկական շուկա է մուտք գործել 2019-ին: Լոուքոսթերի առաջին չվերթը 2020 թվականի հունվարի 14-ին է իրականացվել՝ Երևանից դեպի Հռոմ և Միլան: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |